Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Գոնսալո Գուարչը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով

Գոնսալո Գուարչը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով
24.06.2013 | 17:51

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսպանացի գրող Գոնսալո Գուարչին, որի Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական երեք վեպերի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:

Գոնսալո Գուարչի եռագրությունը` «Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ» և «Սպիտակ լեռը», ներկայացնում է 1915-ի ողբերգական իրադարձությունները և քաղաքական դրդապատճառները, որոնք հանգեցրել են ցեղասպանության:
Բարձր գնահատելով գրողի գործունեությունը` նախագահը պարգևատրել է նրան «Մովսես Խորենացի» մեդալով և նշել, որ Գոնսալո Գուարչի գրական աշխատանքը մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման իսկական օրինակ է:
Գոնսալո Գուարչը շուրջ երեսուն տասնյակ գրքերի հեղինակ է: Իր ստեղծագործական գործունեության վերջին հինգ-վեց տարիները գրողը նվիրել է Հայոց ցեղասպանությանը:
«Աստիճանաբար ես ինձ ավելի շատ հայ գրող եմ զգում»,- երևանյան իր այցելության ժամանակ նշել է իսպանացի գրողը:- Շվեյցարիայում ես ծանոթացա մի կնոջ հետ, որն ինձ խնդրեց անպայման անդրադառնալ իր ընտանիքի պատմությանը: Պատմությունը գրելու ընթացքում զգում էի, որ գրի եմ առնում մի շատ կարևոր բան: Հետո մեծ համակրանք զգացի հայերի նկատմամբ, ովքեր շատ նման են իսպանացիներին:
Դուք նույնքան համակրելի եք, նույնքան հախուռն եք, ինչպես իսպանացիները: Այստեղ իսպանացին իրեն կզգար ինչպես իր տանը: Սա նույնն է, որ դու գրես քո ազգի պատմությունը: Շնորհակալ եմ, որ նման մեծ ուշադրություն եք դարձնում ինձ: Ես նույնիսկ շփոթված եմ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ